Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Զոհրաբ Մնացականյանը չի բացառում, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում

Զոհրաբ Մնացականյանը չի բացառում, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում
27.04.2019 | 11:07

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չի բացառել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում: «Կա երեք համանախագահ: Մենք հանդիպում ունեցանք Փարիզում, Մոսկվայում, բնականաբար, երրորդ համանախագահը կա: Կարո՞ղ է հանդիպում տեղի ունենալ Վաշինգտոնում՝ իհարկե: Մենք պատրա՞ստ ենք դրան՝ իհարկե: Հաջորդ փուլը պետք է լինի, չէ՞», - ասել է Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով, երբ ԱՄՆ գործընկերները կհստակեցնեն իրենց հրավերը, այդ ժամանակ էլ վստահ եմ, որ կարող ենք խոսել, բայց չեմ ուզում ԱՄՆ մեր գործընկերների անունից ասել, որ այդ ամենը եղել է: «ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է նախապատրաստեն, հստակեցնեն: Գիտեք, ես չեմ կարող ասել, որ այսօր երեկոյան գալիս եմ Ձեզ մոտ հյուր՝ առանց, առաջին հերթին, Ձեր կողմից՝ դրա մասին հայտարարելու», - նշել է նախարարը։

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ